ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այս գիշեր Արցախի բոլոր բնակավայրերում հանգիստ էր

Այս գիշեր Արցախի բոլոր բնակավայրերում հանգիստ էր
28.10.2020 | 15:05

Գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում իրադրությունը հանգիստ է եղել՝ առավոտյան հայտնեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: Ստեփանակերտում ևս գիշերը հանգիստ էր, պայթյունի ձայներ էին լսվում, ենթադրաբար կամ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի, կամ էլ ռազմաճակատից լսվող ձայներ էին:

Արցախի օմբուդսմենը երեկ հայտնեց, որ կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համակարգով հրթիռակոծել է Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, երեք կին վիրավորվել է: Ադրբեջանը նախօրեին պնդել էր, թե հայկական կողմը հրթիռակոծել է Բարդա քաղաքը, Հայաստանի ՊՆ և ԱԳՆ-ն հերքել են՝ ընդգծելով հրադադարի միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ