ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սերգեյ Նարիշկին. ՌԴ ԱՀԾ-ն տվյալներ է ստացել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների վերաբերյալ

Սերգեյ Նարիշկին. ՌԴ ԱՀԾ-ն տվյալներ է ստացել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների վերաբերյալ
06.11.2020 | 15:51

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին հարցազրույցում:

«ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից», - ասել է Նարիշկինը: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից», - ասել է Նարիշկինը:

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ