ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչու՞ է Փաշինյանը մերժել Պուտինի առաջարկը և անտեսել Օնիկ Գասպարյանի հորդորները

Ինչու՞ է Փաշինյանը մերժել Պուտինի առաջարկը և անտեսել Օնիկ Գասպարյանի հորդորները
18.11.2020 | 13:36

«Ժամանակը» գրում է.

«ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի երեկվա հայտարարությունը, որ պատերազմի չորրորդ օրը ինքը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ «2-3 օրում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ հոկտեմբերին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց Փաշինյանը հրաժարվել է ընդունել իր առաջարկը, ապացուցում են, որ հայկական կողմը կարող էր պատերազմը կանգնեցնել մեզ համար ավելի բարենպաստ պայմաններով՝ խուսափելով մարդկային և տարածքային ավելի մեծ կորուստներից: Թե ինչու վարչապետ Փաշինյանը հաշվի չի առել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հորդորները և մերժել ՌԴ նախագահի առաջարկը՝ կարող է ասել թերևս միայն ինքը»:

Դիտվել է՝ 2568

Մեկնաբանություններ