ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել
19.11.2020 | 14:53

Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել:


Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են`
1) սոցիալական ոլորտ.
2) կրթության ոլորտ.
3) առողջապահության ոլորտ.
4) ձեռնարկատիրական ոլորտ.
5) ենթակառուցվածքների ոլորտ», - ասված է որոշման մեջ:


Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:
Աշխատանքային խմբի կազմում են ՀՀ փոխնախարարներ, պատգամավորներ, Արցախի Հանրապետությունից՝ Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախարարներ։

Դիտվել է՝ 3060

Մեկնաբանություններ