ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պուտին. Մենք դա երեքով ենք ստեղծել

Պուտին. Մենք դա երեքով ենք ստեղծել
22.11.2020 | 21:37

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատել են երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է տեքստին, մենք դա երեքով են ստեղծել՝ ես, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ «այլապես հնարավոր չէր»: ՌԴ նախագահի խոսքով՝ ըստ էության դրանք պայմանավորվածություններ են եղել երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ «Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել և այդ փաստաթղթով ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունը»: «Ինչը և մենք անում ենք: Այդ իսկ պատճառով կազմված հայտարարության հեղինակները երեք կողմերն են»,- շեշտել է Պուտինը:

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ