ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռուսական «Леер-3» համալիրներ

Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռուսական «Леер-3» համալիրներ
26.11.2020 | 22:12

Ռուսաստանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմը հատուկ նշանակության բժշկական ջոկատով, որը ժամանել է Արեւելյան ռազմական օկրուգից: Հակամարտության գոտում հայտնվել են նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի «Леер-3» նորագույն հայրենական համալիրները: Յուրաքանչյուրի կազմում կան անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են բջջային հեռախոսներին ուղարկել տեքստային, աուդիո եւ վիդեո հաղորդումներ: Այդ ԱԹՍ-ները կօգտագործվեն ոչ թե միջամտություններ կատարելու, այլ մարդասիրական գործողությունների ժամանակ տեղի բնակչությանը զանգվածային իրազեկման համար։ Նմանատիպ խնդիրները «Леер-3»- ը հաջողությամբ լուծել է Սիրիայում։
2015-ին սպառազինության մեջ ընդունված համալիրի նախնական խնդիրը GSM ստանդարտի բջջային կապի ազդանշանների խլացումն էր։ Երկու տարի անց նրա հնարավորություններն ընդլայնվել են 3G եւ 4G ժամանակակից ցանցերը ճնշելու համար, ավելացրել են գործողության հեռահարությունը:

«Леер-3» – ը կարող է ժամերով թռչել տվյալ շրջանում՝ նմանակելով բջջային աշտարակը, աշխատում է նույնիսկ այն շրջաններում, որտեղ ցանցի ծածկույթ ընդհանրապես չկա, կամ շատ թույլ է։

Դիտվել է՝ 3460

Մեկնաբանություններ