Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Զուգահեռ իրականություններ

Զուգահեռ իրականություններ
15.12.2020 | 20:42

Հայաստանում երկու զուգահեռ իրականություն է։ Ժողովրդի գրեթե բոլոր շերտերը՝ մտավորականությունից մինչև համայնքների ավագանիներ պահանջում են օր առաջ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, կազմակերպվում են բազմահազարանոց երթեր, սակայն մյուս իրականության մեջ Փաշինյանն է իր խմբակցությամբ։ Նրանք հավաքվում են «բունկերի» վերածված խորհրդարանում ու անհասկանալի քննարկումներ ծավալում։ Որոշում կայացնելու անընդունակ ղեկավարը, թե ինչ քայլերի ու լուծումների մասին է ասում իր պատգամավորներին, դժվար չէ պատկերացնել։


Հետպատերազմյան շրջանում Փաշինյանը չի կարողանում հազար ու մի խնդիրներից գլուխ հանել ու միակ բանը, որ կարող է անել, ամեն ինչ ռուս խաղաղապահներին ու Պուտինին թողնելն է։ Վերջիններս էլ լուծում են գերիների հարցը, Արցախում մեր հսկողության տակ մնացած, բայց Ադրբեջանին հարձակման ենթարկվող գյուղերի պահպանության խնդիրը, որոնց վերաբերյալ անգամ ճիշտ մոտեցում Հայաստանի իշխանությունը չի կարողանում ցուցաբերել։ Այն պարզ պատճառով, որ երկրում ոչ իշխանություն կա, ոչ պետական ինստիտուտ և ոչ էլ աշխատող համակարգեր։ Իսկ Հայաստանի սահմաններում տեղի ունեցողն ընդհանրապես նրանց չի հուզում։


Ու հիմա, երբ ժողովրդի ծանրակշիռ հատվածը նրա հեռացումն է պահանջում, Փաշինյանը սեփական պատգամավորներին տեռորի ենթարկելով պահում է իր կողքին ու իրեն երևակայում երկրի ղեկավար։ Օրինակ, օրը մեջ հայտարարում է, թե քանի անգամ է Պուտինի հետ խոսում կամ ռուս խաղաղապահներին քանի անգամ են դիմել այս կամ այն հարցին արձագանքելու համար։ Իսկ այդ ընթացքում դրսում հազարավոր մարդիկ գոռում են՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու», «Հեռացի՝ր, դավաճան»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ