Կիրակի օրը բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ պատերազմի նահատակների համար
18.12.2020 | 16:38
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ կիրակի օրը, դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։