ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արդարադատության նախարարությունը կբողոքարկի Ամատունի Վիրաբյանին «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու դատարանի վճիռը

Արդարադատության նախարարությունը կբողոքարկի Ամատունի Վիրաբյանին «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու դատարանի վճիռը
21.01.2021 | 22:04

Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը, հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը և անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը։ Դատարանը որոշել է Ամատունի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

Դիտվել է՝ 6216

Մեկնաբանություններ