ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ասում են

Ասում են
19.02.2022 | 10:17

Շատ կարևոր է, որպեսզի այդ «դրական ազդանշանը» լավ հասկանան բոլորն ու յուրաքանչյուրը, ով դեռ պահպանել է մտածելու կարողությունը և ստանձնել ապագայի պատասխանատվությունը։

Գործարարները, որոնք հանկարծ դարձել են արցախյան խնդրի փորձագետներ, այդ նախապայմանների մասին իմացել են միշտ։ Իշխանական վերնախավը, որն անմիջականորեն տեղի ունեցողի հանցակիցն է, նույնպես իմացել է այդ մասին։ Գիտե՞ն արդյոք այդ մասին մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդադրում պատգամավորները՝ արդեն կարևոր չէ։

Հիմա բոլորը, որոնց մեջ դեռ պատիվ, արժանապատվություն և բանականություն է պահպանվել, պետք է իրենց աչքով տեսնեն, որ առանց նախապայմանների խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները բացարձակ սուտ են։ Այստեղ ոչ մի հատուկ գիտելիք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ հայ հասարակությանը կանխամտածված խաբում են։


Լարիսա Ալավերդյան

Դիտվել է՝ 32945

Մեկնաբանություններ