ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կյանքի դպրոց է՝ դժվարությունները խաղաղությամբ և հանդարտությամբ հաղթահարել

Կյանքի դպրոց է՝ դժվարությունները խաղաղությամբ և հանդարտությամբ հաղթահարել
09.04.2023 | 00:01

Պետք է անցնել դժբախտությունների միջով, կենցաղային տարատեսակ անախորժությունների միջով։

Սա կյանքի դպրոց է՝ դժվարությունները խաղաղությամբ և հանդարտությամբ հաղթահարել:

Մենք ֆիզիկապես առողջ ենք, բայց ծանրաբեռնված ենք մեր մտքերով, հոգսերով, անախորժություններով։

Մեր մերձավորները դժգոհում են մեզ իրենց տկարությունների համար, իսկ մենք կարեկցում ենք նրանց։ Մենք չենք կարող հրաժարվել այս ամենից։

Մենք չենք կարողանում այս ամենը հանձնել Տիրոջը և մեծ բեռ ենք կրում մեր մեջ։

Մեր նյարդային համակարգը չի դիմանում դրան, մենք դառնում ենք դյուրագրգիռ, չենք կարողանում հանդուրժել ոչ ինքներս մեզ, ոչ մեր մերձավորներին։ Աշխատավայրում, ընկերների մեջ, տանը ամեն ինչ անտանելի է դառնում։ Կյանքը վերածվում է խոշտանգումների, քանի որ մենք չենք սովորել խաղաղեցնել մեր նյարդերը։ Պետք է մտավոր հանգստություն, որպեսզի մարմինը նույնպես հանգստանա։ Հոգին նյութական աշխարհի հետ հաղորդակցվում է նյարդային համակարգի օգնությամբ։ ՈՒշադրություն դարձրու քո սրտում տիրող խաղաղությանը, փորձիր խաղաղություն և հանգստություն գտնել:

Եթե չես կարողանում աղոթել, պարզապես լուռ եղիր, հանդարտ, քո ներսում որևէ միտք մի պահիր, ինքդ քեզ հանձնիր Տիրոջը, և Նա ամեն ինչ քեզանից լավ կկարգավորի:

Թադեոս վրդ. ՎԻՏՈՎՆԻՑԿԻ

«Հոգևոր զրույցներ» ՖԲ էջից

Դիտվել է՝ 3581

Մեկնաբանություններ