ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.05.2023 | 00:01

Տե՛ր,ես կանգնած եմ քո առջև առանց ձևականությունների։

Խնդրում եմ, ներիր ինձ իմ մեղքերը, ես զղջում եմ արարքներիս համար։

Խնդրում եմ, ներիր ինձ։

Ես ներում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ վատություն են արել։ Ես ինձ ամբողջությամբ քեզ եմ հանձնում։
Բուժի՛ր ինձ,փոխի՛ր ինձ, ամրացրու մարմինս, հոգիս, ոգիս։

Տե՛ր, պարուրիր ինձ քո սիրով։ Ես քեզ սիրում եմ, Տե՛ր։

Ես շնորհակալ եմ քեզ, Տե՛ր։

Ես կհետևեմ քեզ ամեն օր։

Դիտվել է՝ 4206

Մեկնաբանություններ