ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ընտրություններին ձեր մասնակցությամբ Նիկոլին չեք վնասում, օգնում եք

Ընտրություններին ձեր մասնակցությամբ Նիկոլին չեք վնասում, օգնում եք
21.08.2023 | 13:50

Ես էլ էի առաջ երկար-բարակ գրում, շատ լուրջ-լուրջ, հետո տեսա, որ հիմա ընթերցողը ավելի շատ «ֆաստֆուդ» է սիրում՝ «ռեստորանային ճոխ ընթրիքների համար» ժամանակ չունի։

Մի տանջվեք, «հայտնի բաների» վերաբերյալ խորը փիլիսոփայական տրակտատներ մի գրեք ու մենտորական ոճի դասեր մի տվեք:

Բոլորիդ գիտեմ, բոլորիդ՝ մեծամասնությանը ճանաչում եմ, Նիկոլին ողջագուրվողներին և տրնգի տվողներին, ջուր բաժանողներին, լատենտ գործունեություն ծավալածներին, համագործակցածներին շատ լավ հիշում եմ:

Ճիշտն ասելու համար այլոց նիկոլական համարողներին հիշեցնեմ Բերիա-Եժով-Վիշինսկու տարիների պիտակավորողներին. մի արեք նման բաներ, շրիշակին կհասնեք:

Հիմա էլի, կրկին ձեր գրառումները հիշեցնում են 2021 թվականի ընտրական պաթոսն ու պարզունակ փաստարկումները։

Կախարդի եփվող պատրաստուկը խառնողները, լրացուցիչ խոտեր ավելացնողները նույն մասնակիցն ու եփողի օգնականի, օժանդակողի դերում են։

Իսկ ընտրություններին ձեր մասնակցությամբ Նիկոլին չեք վնասում, օգնում եք և օրինականացնում:

Եվ հիմքը նախորդ ընտրություններին մասնակցելն էր ու հետո պայքարի անարդյունավետությունը, գերզգուշավորությունը կամ իմիտացիան:

Լապտեր մի վառեք ու նիկոլական փնտրեք: Ձեր շուրջը նայեք, իսկ շատերդ էլ՝ հայելու մեջ:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ