ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հուսանք՝ ընդդիմության «մենեջերները» անհրաժեշտ հետևություն են արել նախկին սխալներից

Հուսանք՝ ընդդիմության «մենեջերները» անհրաժեշտ հետևություն են արել նախկին սխալներից
02.09.2023 | 11:46

Այսօր ընդդիմադիր պայքարի մեծ միջոցառում է նախատեսված։ Հուսով եմ՝ այն վերջապես կդառնա ժողովրդական ընդվզման ու ցասման վճռական՝ պրոակտիվ գործողություն։

Դրսում 2023 թվականի սեպտեմբերն է, իսկ մենք դեռ մինչև ականջներս թաղված ենք «պայթած կոյուղիների կեղտաջրերում»։ Դրսից կառավարվող պիղծ և սատանայական ռեժիմը սանձարձակ գերիշխում է՝ շարունակելով ծաղրել և նվաստացնել մեր ազգային ամենամաքուր և սուրբ զգացմունքերն ու արժեքները, իսկ երկիրը մեծ արագությամբ կործանվում և քայքայվում է։

Մեզ չեն ներելու ապագայի սերունդները, եթե հերթական անգամ, ընդվզման ակցիայի փոխարեն, անցկացնենք տեղեկատվական, մշակութային ու զբոսաշրջիկային ճղճիմ ու շաբլոնային միջոցառում։ Ես ինքս արդեն երկար ժամանակ հրաժարվել եմ մասնակցել նմանատիպ անատամ միջոցառումների, ինչպես տասնյակ ու հարյուր հազարավոր մեր հայրենակիցները։

Հուսով եմ՝ ընդդիմության «մենեջերները» վերջապես անհրաժեշտ հետևություն են արել նախկին սխալներից և հասկացել են, որ հենվել չեն կարող, այսպես կոչված, հրապարակային ու զանգվածային անբովանդակ պայքարի մեթոդի վրա՝ անվերջ ակնկալելով ու երազելով գլխաքանակ։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 4559

Մեկնաբանություններ