ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Օրվա հրամայականը

Օրվա հրամայականը
04.09.2023 | 09:09

Ժողովուրդ ջան, թարգեք ամեն առիթով «համահարթեցնել» Նիկոլի, Սերժի ու Ռոբերտի պատասխանատվությունը կամ էլ անկեղծ ասեք, որ ձեր նպատակը քաղաքական այսօրվա ստատուս-քվոյի պահպանումն է:

Այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն են, բավ է անընդհատ Նիկոլի համար ալիբիներ ստեղծեք՝ շարունակ հիշելով «նախկինների» դղյակները, ռուսների նենգությունը, անհաջող գարունը կամ շուտ սկսվող աշունը...

Բա՛վ է, թե չէ՝ կհիշեմ ոչ վաղ անցյալի իրականությունը, երբ մարդիկ անընդհատ «օբյեկտիվ ռացիոնալությամբ» քննադատում էին այդ օրերի ընդդիմությանը՝ Միշիկի ու մյուսների վրա դուրս գալու «կանալ» ստեղծելու համար:

Երեք նախկին նախագահների իշխանության ռեստավրացիա չի լինելու ու այդ մասին առնվազն առաջին և երրորդ նախագահները բացահայտ ու հրապարակավ են ասել, համոզված եմ՝ մի օր էլ երկրորդը կասի:

Հին համակարգի ռեստավրացիայի կեղծ օրակարգը փակեք:

Նման բան չի լինելու:

Անհնար մի բանի մասին խոսելով՝ երկու խնդիր եք լուծում.

* թույլ չտալ ընդդիմադիր լայն կոնսոլիդացիայի կայացումը,

* երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Լայն ընդդիմադիր կոնսոլիդացիա, իրատեսական ծրագիր և օրակարգ, Նիկոլ Փաշինյանի հեռացում՝ սա է օրվա հրամայականը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3296

Մեկնաբանություններ