ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եվ ոչ մի խոսք՝ ռուսական հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

Եվ ոչ մի խոսք՝ ռուսական հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
09.09.2023 | 18:26

Նիկոլը Մակրոնի միջոցով բանակցություններ է խնդրում Ալիևից` ընդգծելով հավատարմությունը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում կայացված պայմանավորվածություններին։

Ադրբեջանը բոլոր մակարդակներում հայտարարում է, որ կարգավորման ցանկալի տարբերակն իր համար արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն են։

Ու երկուստեք ոչ մի խոսք 2020 թ. նոյեմբերի 9-ի և ընդհանրապես ռուսական հարթակներում կայացված պայմանավորվածությունների իրագործելիության մասին։ Սրան գումարենք նաև Իրանից հնչեցված ակնհայտ մտահոգությունը։

Ու գիտե՞ք ինչը հիշեցի. ոգևորված Սևրի պայմանագրի հեռանկարով` 1920 թ օգոստոսի 4-ին ֆրանսիասեր Պողոս Նուբարի մարդիկ` Միհրան Տամատյանի գլխավորությամբ, Ֆրանսիայի կազմում Կիլիկիան հռչակեցին հայկական ինքնավարություն։ Մի քանի օր անց Սևրի պայմանագիրը ստորագրող Ֆրանսիան պահանջեց լուծարել այդ ինքնավարությունը։ Հայերը, սովորության համաձայն, տարակուսած էին։ Ու միայն 1921 թ. հոկտեմբերին` Անկարայի ֆրանս-թուրքական պայմանագրի կնքումից հետո, պարզ դարձավ, որ 1920 թ. մայիսից ընթացող ֆրանս-թուրքական գաղտնի բանակցություններում Կիլիկիայի հաշվին առևտուր էր ընթանում։ Ու զավեշտալին այն է, որ առևտուրն սկսվել էր Սևրի պայմանագրի ստորագրումից 3 ամիս առաջ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3084

Մեկնաբանություններ