Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հուդայի համբույրը (հատված)

Հուդայի համբույրը   (հատված)
27.11.2023 | 22:27

«Գանդի» հիմնադրամը Հայաստանում հայտնվեց 2015 թվականի հուլիսին, երբ նրա խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարը ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսը հյուրընկալվեցին այդ ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ ավետելով, որ մտադիր են մեր երկրում հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրներում գրասենյակների ցանց ունեցող «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը։

Ինչ-որ տեղ զարմանալի չէ, որ Գանդիի անունը բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, կապում են Հնդկաստանի հետ, բայց հիմնադրամը բրիտանական կազմակերպություն է։ Այն հիմնադրվել է 1983 թվականի հոկտեմբերի 10-ին Լոնդոնում։ 200 հիմնադիրներից յուրաքանչյուրը լուրջ դեմքեր են՝ առավել քան, բրիտանական լորդեր, բարոններ։ Շատերին կանդրադառնանք անհատապես, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում 2015 թվականի հոկտեմբերի 19-ին «Ո՛չ բռնությանը» կարգախոսով առաջնորդվող հիմնադրամի ներկայացուցիչները անկեղծ հետաքրքրվել էին Բաղրամյան պողոտայի ամառային իրադարձությունների ժամանակ կենդանի պատի կառուցման մասին Փաշինյանի ներկայացրած փորձով:

Մի կարևոր հավելում անենք, հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արսեն Խառատյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից էր։

Եվ այսպես, 2015 թվականից հիմք դրվեց Փաշինյանի կուսակցության ու բրիտանական հիմնադրամի միջև համագործակցությանը։

Բրիտա՜նիա, Բրիտա՜նիա, ի՞նչ ես տվել մեզ, որ չես կարողանում առնել...

Վարդան ԲԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 6500

Մեկնաբանություններ

ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»" title="Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»" />
Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»
ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am