ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրությունից ու պետությունից դուրս

Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրությունից ու պետությունից դուրս
20.04.2024 | 11:21

1․ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի անուններից տարածված համատեղ հայտարարությունը Տավուշի մարզի հատվածում ի օգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների գնալու մասին լեգիտիմ չէ, քանզի Մհեր Գրիգորյանը նման լիազորություններ չունի և չի կարող ունենալ։

2․ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի թաքնվել Մհեր Գրիգորյանի կամ այլ պաշտոնյայի հետևում, միևնույն է, անհատական, քաղաքական ու իրավական պատասխանատվություն է կրում Տավուշի մարզին ու ամբողջ Հայաստանին հասցվելիք վնասների համար։
3. Վերը նշված հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ հայկական կողմը Տավուշի մարզում գնում է միակողմանի զիջումների, թշնամու ուղիղ նշանառության տակ են հայտնվում մեր գյուղերը, կոմունիկացիաները, տնտեսական ենթակառուցվածքները։ Հայկական կողմը դրա դիմաց ստանում է… թուղթ՝ այն հույսով, որ Ադրբեջանը գթասիրտ կգտնվի։
4․ Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է սպառնալիք դառնան մարդկանց հիմնարար իրավունքների համար, մինչդեռ փաշինյանական իշխանությունը հարվածի տակ է դրել ոչ միայն մեր երկրի այդ հատվածի, այլ նաև ամբողջ Հայաստանի անվտանգությունը՝ բավարարելով Ադրբեջանի պահանջները և Արցախի ճակատագրի կրկնության համար բոլոր նախադրյալները ստեղծելով։
5․ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է։ Ինքը գիտի, որ եթե Հայաստանը մնա, ապա ինքն ի վերջո դատվելու է։ Դրա համար էլ առաջնորդվում է՝ «Կա՛մ ես կլինեմ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստան չի լինի»։ Դա նշանակում է, որ մենք էլ պետք է համարժեք պասիոնարություն դրսևորենք ու հակադրվենք «Կա՛մ Հայաստանը, կա՛մ Նիկոլը» կարգախոսով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ