ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Շուշին դրախտավայր է, և ես շատ ուրախ եմ, որ վերադարձել է Ադրբեջանի կազմ»

«Շուշին դրախտավայր է, և ես շատ ուրախ եմ, որ վերադարձել է Ադրբեջանի կազմ»
15.06.2024 | 13:02

Ամերիկյան «Պոլիտիկո»-ի` 2018-2022 թթ. Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառված արդիական զենքի մասին հոդվածի վերաբերյալ կարևորագույն մի քանի հարցի վերլուծական դաշտը չի անդրադառնում.

1. Ինչու՞ է այդ գործարքը մեկնարկել հենց 2018 թ. և ոչ ավելի վաղ։ Հայտնի է, որ դեռ 2000-ականների կեսերից Լուկաշենկոյի և Ալիևի միջև ձևավորվել է անձնական մտերմություն։

2. Արդյո՞ք այդ ամենը կապ ունի 2018 թ. Հայաստանում ծավալված գարնանային գործընթացների և թավշյա իշխանությունների կողմից առաջին իսկ քայլով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին առանց հետ կանչելու ձերբակալելու հանգամանքի հետ։

3. Բելառուսի նախագահը երբեք առանձնապես համակրելի չի եղել, բայց ի՞նչ տարբերություն կա Լուկաշենկոյի հայտարարության, թե «Շուշին դրախտավայր է, և ես շատ ուրախ եմ, որ վերադարձել է Ադրբեջանի կազմ» և Նիկոլի այն հայտարարությունների միջև, թե «դժգույն, դժբախտ քաղաք էր Շուշին, մեզ պե՞տք էր Շուշին», կամ «մեր ձախողումն է եղել, որ դեռ 2018-ին Ղարաբաղը (Արցախն էլ չէ) չենք ճանաչել Ադրբեջանի մաս»։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 9299

Մեկնաբանություններ