Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նրա խառնվածքը, միայնակ առյուծի ընդվզող էությունը ոչ մի կերպ չտեղավորվեց մեր հեղձուկ իրականության մեջ

Նրա խառնվածքը, միայնակ առյուծի ընդվզող էությունը ոչ մի կերպ չտեղավորվեց մեր հեղձուկ իրականության մեջ
05.12.2024 | 05:51

Գուրգեն Յանիկյանը մեր գրականության պատմության մեջ տեղ չունի։ Առա՛յժմ տեղ չունի։ Թատրոնի պատմության մեջ էլ տեղ չունի։ Էլի՛ առայժմ։

Տեղ չունի ոչ թե այն պատճառով, որ այդ ասպարեզներում վաստակ չունի, այլ որ նրա խառնվածքը, միայնակ առյուծի ընդվզող էությունը ոչ մի կերպ չտեղավորվեց մեր հեղձուկ իրականության մեջ։ Աշխարհում էլ դժվար տեղավորվեց։ Նրա հեղինակած, բեմադրած թատրերգությունները, նրա հիմնած թատրոնի գործունեությունը մեկ անգամ չէ, որ արգելվել ու կասեցվել է նույնիսկ․․․ Միացյալ Նահանգներում։ Առայժմ շատ բան չեմ ասի։ Ընդամենը մի քանի տող նրա «Կյանքի համանվագ» պիեսից․

ՉԱՐ ՈԳԻ (հեգնական) - Ճշմարտությու՞ն։ Ի՞նչ է ճշմարտությունը, եթե ոչ վաղանցիկ միտք մը, որ արժեք պիտի չունենար հաջորդ սերունդին համար։ Ե՛ս եմ ճշմարտությունը, որ քեզի հետ պիտի ըլլա այնքան ատեն, որ կապրիս։ Երբ մեկնիս՝ ես ալ կը մեկնիմ։

ՋՈՐՋ - Ապա ուրեմն, կը խորհիս, թե մարդկային կյանքը նպատակ չունի՞։

ՉԱՐ ՈԳԻ - Միայն մե՛կ նպատակ։ Այն է՝ վայելել կյանքի բարիքները կարելի եղած չափով և այնքնան ատեն, որ կապրիս՝ խորհելով, ծրագրելով միայն դուն քեզի համար, գինովնալով կյանքի անույշ գինիով՝ մինչև որ քու ուղեղդ դառնա ծույլ՝ անզգա որևէ խորհուրդի ու գաղափարի համար, ինչպես նաև այն հարցումին, որ կըսե․ «ինչո՞ւ այս աշխարհ եկած եմ»․․․ Առանց փորձելու հասկնալ քու Ստեղծիչդ կամ անկե առանց որևէ վախի դուն պետք է զգացումներդ, նույնիսկ՝ քնանալով, բոլոր փափագներդ գոհացնես, հաճույք ստանալով որքան որ կրնաս, հոգ չէ, թե պատճառ պիտի դառնաս այս աշխարհի մեջ ծնունդ տալու մարդ արարածներու, ինչպես ըրած են նախնիներդ, հոգ չէ, թե այս նոր մարդիկը պիտի տառապին կյանքի ծանր լուծին տակ․․․

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6291

Մեկնաբանություններ