Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խարբուխ

Խարբուխ
10.04.2025 | 14:10

Թիֆլիսը հնում շուրջն ուներ մի քանի գյուղ, որոնք այսօր քաղաքի մաս են կազմում։ Դրանցից մեկը Խարբուխն էր՝ ներկայիս Խարպուխին։ Այն գտնվում էր քարափի լանջին, զառիվայր էր, դարիվեր, քարքարոտ էր և ավազոտ։ Հետաքրքիր է բառի ստուգաբանությունը։ Ըստ ավանդության, երբ մեկը հարբուխով էր հիվանդանում, հետը վերցնում էր կավե նոր փարչ, երկու սպիտակ մոմ, բլիթներ և ձեռագործ տղայի կամ աղջկա տիկնիկ, որ թիֆլիսահայոց բարբառով կոչվում էր տիկին․․․ Այդ ամենը տանում էր քարափի գլուխը, մոմերը վառում ու թողնում-հեռանում։ Բայց մինչ քարափի գլուխ հասնելը, մարդը քրտնում էր և հազն ու հարբուխն անցնում։

1737 թ․ Թիֆլիսի Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանա Տեր Սուքիասը Խարբուխում կառուցեց Սբ Սարգիս եկեղեցին, որը ժամանակի ընթացքում քանիցս ավերվեց ու նորոգվեց, իսկ վերջին անգամ 1898 թ․ այն հիմնանորոգեց քաղաքագլուխ Գևորգ Եվանգուլյանը։

1936 թ․ քաղաքի իշխանությունը Սբ Սարգիսը փակեց՝ հարևանությամբ գտնվող տան փլուզման պատրվակով, իսկ 1938-ին հիմնահատակ ավերեց։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 34971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ