ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն»

Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն»
19.08.2025 | 13:15

Նիկոլ Փաշինյանի ուղերձից կարելի է արձանագրել մեկ կարևոր հանգամանք․ նա խոսում է խաղաղության մասին, որը փաստացի դեռ գոյություն չունի։

Այսօր չկան ստորագրված պայմանագիր, ապաշրջափակված ճանապարհներ, վերադարձած ռազմագերիներ և ավարտված սահմանազատում։

Վաշինգտոնում կայացած գործընթացը նա ներկայացնում է որպես դիվանագիտական փոխհամաձայնություն, մինչդեռ այն իր էությամբ Հայաստանին պարտադրված խաղաղություն էր։

Ուղերձում հնչող շեշտադրումները ակնհայտորեն պատրաստում են հանրային ընկալումը. մի կողմից՝ մեղմելու Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության հետևանքները, մյուս կողմից՝ սահմանազատման շրջանակներում նոր զիջումները ներկայացնելու՝ իբրև փոխադարձ ու արդար լուծում։

Փաշինյանը փորձում է Ղարաբաղյան շարժումը ներկայացնել իբրև պետականության խոչընդոտ։

Սա ոչ միայն պատմության գռեհիկ աղավաղում է, այլև վտանգավոր մոտեցում, քանի որ հենց այդ շարժումն է ստեղծել Հայաստանի անկախության իրական հիմքերը, պետականության հիմքում ընկած ազգային- պետական օրակարգը։

Փաշինյանի նման մեկնաբանությունը, սակայն, կարող է ծառայել որպես «գաղափարական» հիմք՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու համար։

Եվ ամենակարևորը՝ Փաշինյանը փորձում է խուսափել վերջին յոթ տարվա իր ձախորդ քաղաքականության պատասխանատվությունից։ Պարտությունները ներկայացվում են ոչ թե որպես իր վարած քաղաքականության հետևանք, այլ որպես «խաղաղության նոր տրամաբանություն»։

Իրականում խաղաղություն գոյություն չունի։ Գոյություն ունի պարտադրված ստատուս-քվո, որը փորձ է արվում մատուցել որպես պատմական ձեռքբերում։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ