ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Տապալվեց Ռուսաստանն ու նրա ղեկավարին դիվանագիտական մեկուսացման մեջ գցելու Արևմուտքի ռազմավարությունը

Տապալվեց Ռուսաստանն ու նրա ղեկավարին դիվանագիտական մեկուսացման մեջ գցելու Արևմուտքի ռազմավարությունը
19.08.2025 | 20:07

Թրամփի՝ հուլիսին Պուտինի առջև առաջ քաշած 50-օրյա ուլտիմատումն այսպիսով վերջնականապես հօդս ցնդեց։ Այն փոխարինվեց Պուտինի ճոխ ընդունելությամբ Ալյասկայում ու «մեղավորի» սլաքների վերադասավորությամբ՝ դեպի Զելենսկի։

Ի՞նչ քայլերի կոմբինցիայի շնորհիվ Պուտինն իր կողմը խաղարկեց այս խաղն ու ոչ միայն չընկավ Թրամփի ուլտիմատումային թակարդի մեջ, այլև վերջինիս գցեց իր խաղի մեջ։

Հաշիվն, ըստ էության, այս պահին 1։1 է։

Երկրորդ Մյունխենյան գործարք տեղի չունեցավ, ինպես իդեալում կցանկանար ՎՎՊ-ն` մեծամասամբ շնորհիվ ճկվող, բայց հարվածները դեռ պահող ու չկոտրվող Զելենսկու։

Բայց ՎՎՊ-ն արձանագրեց իր պլան-մինիմում հաղթանակը, ըստ էության, այդ ոլորտում երկրորդը` ԲՐԻՔՍ-ի կազանյան 2024-ի գագաթնաժողովի տրիումֆից հետո։ Այն է՝ տապալել «միասնական» Արևմուտքի ռազմավարությունը Ռուսաստանին ու իր ղեկավարին դիվանագիտական մեկուսացման մեջ գցելու և քաղաքական ճնշման տակ պահելու ուղղությամբ` գլոբալ մերժման, Հաագայի դատարանի որոշումներով և այլն։ Պուտինը, վայելելով Թրամփի ճոխ ընդունելությունը, թեկուզ առանց տետատետ հանդիպման, թեկուզ նախապես պլանավորված, բայց հետո չեղարկված համատեղ ճաշի, կարողացավ վերջնականապես տապալել ոչ միայն թրամփյան ուլտիմատումային մոտեցումը, այլև ամենակարևորը` տապալել միասնական մեկուսացման ռազմավարությունը` ԱՄՆ տարածքում ԱՄՆ նախագահի միջոցով։

Շուտով օրակարգից վերջնականապես դուրս կգա նաև տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների կիրառելիություն֊ռելովանտությունը Ուկրաինայի համատեքստում` (Ուիթկոֆն ու այլոք արդեն բացահայտ խոսում են դրա մասին)` ստեղծելով նախադեպ դրանից հմուտ օգտվել ցանկացողների համար իրենց համատեքստերում։

Բայց, հնարավոր է, որ Ուկրաինայի տարածքային կորուստները կփոխհատուցվեն իրական, առարկայական ու հստակ ստանձնված անվտանգային երաշխիքներով՝ հենց ԱՄՆ-ի կողմից։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 6372

Մեկնաբանություններ