Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բարի լույսի մտորումով

Բարի լույսի մտորումով
13.09.2025 | 10:00

Բարի լույս։

Օրը բացվում է, ինչպես աղոթքը՝ շուրթերին։

Նարեկացին շշնջում է․ «Լույսդ իմ մտքերիս մեջ հուր եղիր, մարող ճրագիս մեջ արև եղիր»։

Եվ ես խորհում եմ․

մարդը լույս է, եթե ինքն է որոշում լինել լույս։

Լույս, որ չի մարում փորձության քամիներից,

լույս, որ չի կուրացնում, այլ տաքացնում։

Այսօրվա լույսը մեզնից յուրաքանչյուրին թող դառնա

հիշեցում, որ ապրելու ամենօրյա հրաշքը

մենք ենք ստեղծում՝ մեր բառով, մեր ժպիտով, մեր սրտի բաբախով։

Թող օրդ լինի արևաշող՝ Նարեկացու աղոթքի զորությամբ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 5082

Մեկնաբանություններ