Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կապույտ էկրանի հմայքը՝ Նարա Շլեպչյանը, նշում է իր ծննդյան օրը

Կապույտ էկրանի հմայքը՝ Նարա Շլեպչյանը, նշում է իր ծննդյան օրը
24.02.2026 | 12:17

Նրա ձայնը մեր մանկության առավոտների ու երեկոների մեղմ ուղեկիցն էր։ Ասում էին՝ երբ Նառա Շլեփչյանն էր կարդում լուրերը, տանը մի տեսակ լռություն էր իջնում․ ոչ թե լարված, այլ՝ վստահության։ Նա խոսում էր այնպես, ասես ոչ թե ամբողջ հանրապետության, այլ հենց քեզ հետ էր զրուցում։

Մի փոքրիկ հուշ պատմում էին նրա գործընկերները։ Մի անգամ ուղիղ եթերից առաջ տեխնիկական խափանում է լինում․ սրահում շտապողականություն, անհանգստություն։ Նառան, տեսնելով երիտասարդ աշխատակիցների շփոթվածությունը, պարզապես ժպտում է ու ասում.

- Եթեր է գնում ոչ թե խուճապը, այլ խոսքը։ Եկեք խոսքը մաքուր պահենք։

Եվ երբ տեսախցիկը միանում է, նրա հայացքն այնքան հանգիստ էր, ձայնը՝ այնքան հստակ, որ ոչ ոք չի էլ կռահում՝ ինչ էր տեղի ունեցել վայրկյաններ առաջ։ Այդ օրը շատերը հասկացան, որ պրոֆեսիոնալիզմը միայն հմտությունը չէ, այլ նաև ներքին կուլտուրան ու պատասխանատվությունը։

Նրա խոսքի մեջ կար չափ, լույս ու կանացի նրբություն։ Նա երբեք չէր բարձրացնում ձայնը, բայց միշտ լսելի էր։ Երբեք չէր շտապում, բայց միշտ ժամանակին էր։ Եվ գուցե հենց այդ պատճառով նրա անունը մնաց ոչ միայն որպես հաղորդավարուհու, այլ՝ որպես մշակույթի խորհրդանիշի։

Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10477

Մեկնաբանություններ