Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Օրակարգում մեկ հարց է՝ նիկոլին և նրա նեոբոլշևիզմը հաղթելու և ՀՀ քաղաքական ապագայից բացառելու հարցը

Օրակարգում մեկ հարց է՝ նիկոլին և նրա նեոբոլշևիզմը հաղթելու և ՀՀ քաղաքական ապագայից բացառելու հարցը
12.05.2026 | 13:42

Այս ընտրությունները մեր նոր Սարդարապատն են։ Բավական մեծ է մեր հակառակորդի ճամբարը։ Այդ ընտրազանգվածի մեջ կան նրանք, ովքեր սիրում են իրենց առաջնորդին, նրա փնթի, խառնաշփոթ էությունը, ուզում են նրան նմանվել, որովհետև նրա մեջ տեսնում են իրենք` իրենց, կարծելով, որ իրենք էլ` Գյումրիից Երևան քայլելով, թագավոր կդառնան։ Այս մարդիկ ընտրել են նրան երկու անգամ ու հիմա համարում են, որ իրավունք ունեն հատուցում ստանալու։ Այդ պատճառով է, որ շտապում են նրա հետ անձամբ հանդիպելու առիթներին ու դիմում են ամենատարբեր խնդրանքներով` տղային աշխատանքի տեղավորելուց մինչև` աղջկա հղիանալու բարդություններ։ Իսկ Փաշինյանը, ի տարբերություն ՀՀ նախկին նախագահների, պիտի խոստովանենք ինքներս մեզ, ամենամատչելին է։

Սակայն կան նաև ուսյալ նիկոլականներ, գործարարներ, պաշտոնյաներ, ովքեր կորցնելու բան ունեն։ Ես ներողամտությամբ եմ վերաբերվում առաջին կատեգորիային, բայց սրանց, այս ուսյալների ու գործարարների մասին խոսել չեմ ուզում, որովհետև այս վերջինները, ի տարբերություն հասարակ ընտրողների, հստակ պատկերացնում են, որ Նիկոլի դեպքում քաղաք-պետության հեռանկարը իրական է։ Ուղղակի սրանց բավարարում է այդ քաղաք պետությունը։

Եվ հիմա ընդդիմությունը, անկախ իր գաղափարական բազմազանությունից, պարտավոր է գիտակցել, որ սա Սարդարապատ է, և որ կոորդինացման ու միավորման կարիք կա։ Նրանք պարտավոր են հավաքվել իրար շուրջ, թեկուզ՝ ոչ հրապարակային, և քննարկել մեկ հարց` նիկոլին և նրա նեոբոլշևիզմը հաղթելու և ՀՀ քաղաքական ապագայից այլևս բացառելու հարցը։ Մենք ժամանակ չունենք, որովհետև, հակառակ դեպքում, դուք` ընդդիմություն, ստիպված եք լինելու դիմել Հայ ժողովրդի համար վտանգներով հղի այլ ճանապարհների։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4735

Մեկնաբանություններ