Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իշխանություններն այս պատմությամբ «քարը գցեցին իրենց ոտքին»

Իշխանություններն այս պատմությամբ «քարը գցեցին իրենց ոտքին»
13.07.2026 | 11:05

Այս ամբողջ պատմությունը, որը կազմակերպել են Գագիկ Ծառուկյան/Gagik Tsarukyan-ի դեմ , նպատակ ուներ հեղինակազրկել, կոտրել և նվաստացնել ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև բոլոր նրանց, ովքեր այս իշխանությանը համարում են հակահայկական թրքամետ տարր և նրանց ովքեր սիրում են Հայրենիքը։

Փաշիստներին պետք էր ստանալ «Տուշոնկա Շոու-2»-ի ձևաչափով մի պատկեր՝ փորձելով մարդկանց մեջ Ծառուկյանի նկատմամբ բացասական վերաբերմունք առաջացնել՝ խաղալով մարդկային ամենաստոր բնազդների՝ նախանձի, չարության և ատելության վրա։

Սակայն ստացվեց ճիշտ հակառակը։

Հայերը մերժեցին Ծառուկյանի կալանքը որպես հերթական «շոու» ներկայացնելու փորձը։ Սրանք իրենց գործողություններով ընդամենը հասան Գագիկ Ծառուկյանի շուրջ աննախադեպ համախմբման, և այսօր Ծառուկյանը Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության կողմից ընկալվում է որպես իսկական , պատվախնդիր ու կարգին ՀԱՅ ՄԱՐԴ։

Սա փաստ է։

Իհարկե, գտնվեցին նաև թուրքական արյուն ունեցող փոքրաթիվ սրիկաներ, որոնց այս իրավիճակը ուրախացրեց, բայց նրանք այնքան աննշան փոքրամասնություն են կազմում հասարակության մեջ, որ իշխանությունն իրականում հենց ինքն իրեն հսկայական վնաս հասցրեց։

Իհարկե, Փաշինյանին այս իրավիճակի հետևանքները չեն հետաքրքրում, բայց ամենակարևորը ոչ թե իշխանությունների արձագանքն է, այլ հասարակ մարդկանց վերաբերմունքը։ Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում կարող էին որևէ առանձնահատուկ վերաբերմունք չունենալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այսօր պատրաստ են կանգնել նրա կողքին և պաշտպանել նրան։

Այսպիսով, իշխանություններն այս պատմությամբ, ինչպես ասում են, «քարը գցեցին իրենց ոտքին»։ Եվ սա փաստ է։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ