Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը, հեռացրել է տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։
Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել։
Իշխանությունն ու դրա բերած բարքերը անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա խորհրդանիշները հավերժ։
Հուսով եմ` տվյալ տգեղ արարքի հեղինակն այս պարզ ճշմարտությունը մի օր կգիտակցի, կհաղթահարի վախերն ու մտքի տկարությունը:
Թեմայի մանրամասներն ու ահազանգ հնչեցրած ՀԿ-ի անդրադարձը Հ․Գ․-ում։
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հ․Գ․
https://www.aravot.am/2026/07/16/1569369/