Հայաստանի տնտեսական վիճակն անկումային է: Անգամ պաշտոնական տվյալներն են հուսահատեցնող. կառավարության ղեկավարը վերջերս հայտարարեց, թե ներմուծումը շուրջ 40 տոկոսով նվազել է: Այնինչ իրականությունն ավելի տխուր պատկեր է ներկայացնում:
Գյուղմթերք իրացնողներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ուլտրա սերվիս» ՍՊ ընկերության հետ` մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 12 հասցեում գտնվող նորաբաց գյուղատնտեսական շուկայում ցանկացողներին անվճար տեղեր հատկացնելու վերաբերյալ:
Իրանական Shana գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ նավթագազային ու նավթաքիմիական ոլորտներում ներդրումներ կատարելը մյուս երկրների հետ տնտեսական համագործակցությունում Իրանի ամենամեծ առաջնահերթությունն է։
ԵԱՏՄ երկրների վարչապետները սեպտեմբերի 8-ին Բելառուսում քննարկելու են տնտեսական ապագա համագործակցությունը՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Չնայած Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ տնտեսական աճը երկրում շարունակվում է, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի խոշորագույն հազար հարկատուները 15.3 տոկոսով քիչ հարկ են վճարել, քան նախորդ տարի:
Reuters-ին հղում կատարելով` ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիա - Ռուսաստան բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ դադարեցվել են:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...