Համայնքային ռեսուրսները կենտրոնացնելու և ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է «Համայնքների խոշորացման փորձնական ծրագիր»:
BBC- ն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում ծավալված քննարկումներին` ավելացնե՞լ պատգամավորների աշխատավարձերը, թե՞ ոչ: Անկախ հետազոտողները հաշվել են, որ Բրիտանիայում պատգամավորներին վճարում են 7 հազար ֆունտ պակաս, քան հարկավոր է վճարել: Բրիտանացի խորհրդարանականներն ստանում են տարեկան 67 հազար ֆունտ (103 հազար ԱՄՆ դոլար):
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՈՒկրաինային տրամադրել 1,5 միլիարդ դոլարի վարկ՝ երկրում ֆինանսական կայունություն հաստատելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ Իրաքը, թե՛ Ռուսաստանն անչափ կարևորում են Ադրբեջանը, իսկ իրականում` նրա նավթը, սակայն սա հենց այն դեպքն է, երբ ռուսն ասում է. «Не было бы счастья, да несчастье помогло»:
ԱԺ-ում ավարտվեցին 2014-ի պետբյուջեի կատարողականի լսումները։ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել էր, որ պետական պարտքը ռիսկայնության շեմին չէ, քանի որ չի հասել 60 %-ի։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ՀԷՑ-ը մտադիր է հասնել շանտաժի միջոցով։ ԱԺ-ում ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի մասնակցությամբ քննարկումներից հետո, թյուրիմացորեն թե անհրաժեշտաբար, քաղաքի տարբեր շրջաններում կարճատև հոսանքազրկում է եղել։
Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ ասել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...