2020 թ. համազգային աղետից հետո, առավել քան երբևէ, կարիք կար հասարակության տարբեր շերտերի գիտելիքների, հմտությունների համախմբման՝ հանուն պետականության և հանուն պետականության անկումը կանխելու:
Ճիշտ են, էլի, ասում այս իշխանության գլուխգովան զանազան պետերը, որ Հայաստանը զարգացել է, կյանքը բարելավվել, աղքատությունը՝ մի կես տոկոս քչացել, հավանաբար, Ռուսաստանից փախած դասալիքների շնորհիվ:
Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։
Այս տարվա փետրվարին, հիմա էլ այս դեկտեմբերին եմ հարցնում՝ ի՛նչ եմ անելու, էս անտեր ցուրտն էլ մյուս կողմից է վրա տվել: Ազգի վիճակը և այս ցուրտը համահունչ են:
Մինչ Երևանի սրտում ժամանակավոր էսթետիկ տեսքի համար այլանդակվում է պատմական ճարտարապետական ժառանգությունը, իսկ կառավարությունն էլ միլիոնների ճոխություն է իրեն թույլ տալիս առաջնագիծը պատշաճ կահավորելու փոխարեն՝ զարդարելով մայրաքաղաքի հրապարակը:
Երբ DJ Էդոն խոսում է «30 տարվա դիվանագիտությունից», դա նույնն է, որ Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Զոհրաբ Մնացականյանը, Արարատ Միրզոյանը խոսեն էն մասին, որ «30 տարի լավ դիջեյություն չեն արել, դրա համար էլ էս օրին ենք»։