-
23.10.2015|
00:45
...թե դեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չհաստատված, արդեն սկսվել է «արջի մորթու» համար բզկտոցը. այն է` որ նախարարությունն ումն է լինելու, ով քանի նախարար, մարզպետ, փոխնախարար է ունենալու, և վերջապես` ով ինչ պաշտոն է զբաղեցնելու:
-
20.10.2015|
00:20
... թե «Ժառանգությունը», որտեղ աջը ձեռքը երբեք չի իմացել, թե ինչ է անում ձախը, միշտ էլ «սիրախաղերի» մեջ է եղել իշխանությունների, նրա տարբեր թևերի հետ` Զորավարին «փարևելուց» մինչև կրթական ոլորտ:
-
16.10.2015|
01:10
... թե հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարը երկու տեր ունի, և երկուսն էլ խիստ աննկատ մանիպուլացնում են ընդդիմադիր «ոչ»-երին` հույս ունենալով, որ դուրսը, հատկապես Ռուսաստանը, թույլ չի տա Սերժ Սարգսյանը շատ հանգիստ, «նո պրոբլեմ» տարբերակով անցնի Մելիք-Ադամյանով` վերջինիս համար չափավոր դժվարություններ ստեղծելով:
-
13.10.2015|
00:20
... թե Հովիկ Աբրահամյանի` վերջին շրջանում դժվարին վիճակում հայտնվելու պատճառները ոչ անքան տնտեսական, որքան ապագայի տեսլականներին են առնչվում:
-
09.10.2015|
01:15
...թե իշխանությունը, որն ամեն ինչ արեց առանց այն էլ ոչ ևս եղած ընդդիմությունը ևս մեկ «պտույտով» անէացնելու համար, այժմ կանգնած է նոր խնդրի առաջ:
-
06.10.2015|
00:50
...թե ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ «Ես կարող եմ կանխատեսել ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, սակայն վախենամ հայտարարեմ, նա դժոխային օրեր ունենա», ուղղակի տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան:
-
02.10.2015|
00:24
... թե ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ թիմում այն կարծիքին են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն «սղղալով» կանցնի, ու հիմա բոլորն անհանգիստ են, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան։
-
29.09.2015|
01:04
...թե չնայած ժամանակ առ ժամանակ ակտիվանում, բայց հետո մարում են խոսակցությունները, որ մշակույթի նախարարը հրաժեշտ է տալու պաշտոնին, այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է:
-
25.09.2015|
00:24
...թե Զարուհի Փոստանջյան-ԱԱԾ «հակամարտությունն» ամենևին էլ երկբևեռ չէ: Ի դեմս Զարուհու, ԱԱԾ-ն զգուշացումների «տարափ» է տեղացել ընդդիմադիր տիկնոջ թիկունքում կանգնած որոշ ուժերի գլխին:
-
18.09.2015|
00:59
...թե Ազգային ժողովում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախագծի «անփառունակ» քննարկումը մեծ անհանգստություն ու հիասթափություն է պատճառել «Փրկության ճակատին», ուր առանց այն էլ լուրջ հակասություններ կան։