Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թողել է առանց չոր հացի փողի

Թողել է առանց  չոր հացի փողի
05.06.2012 | 00:13

Հնարավոր է, որ գերծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC, IBF, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտնվի ճաղերի հետևում: Պատճառը 2010 թվի ապրիլից բռնցքամարտիկի` տասնութամյա դստերը` Էմանիին վճարելիք ալիմենտից չարամտորեն խուսափելն է: Իսկ գումարը բավականին պատկառելի է անգամ Հոլիֆիլդի համար` 372 հազար ամերիկյան դոլար: Որքան էլ բռնցքամարտիկի ներկայացուցիչը հայտարարում է, թե հայրը աղջկա հետ հրաշալի հարաբերություններ ունի, փաստը մնում է փաստ, որ թանկագին հայրիկը սիրասուն զավակին թողել է առանց հացի փողի, եթե, իհարկե, 372 հազարը չոր հացի փող անվանենք:
Տեղեկացնենք, որ չնայած իր պատկառելի տարիքին, Հոլիֆիլդը ձեռնոցները դեռևս չի կախել մեխից: Ավելին, վերջերս լուրեր տարածվեցին, որ նա պատրաստ է ձեռնոց նետելու Կլիչկո եղբայրներին: Հանդիպումը, կայանալու դեպքում, սկզբունքորեն չափազանց հաջող գործարք կլիներ երկու կողմերի համար էլ: Կլիչկոները, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, սիրում են բռնցքամարտել մարզումային «տանձերի» հետ, իսկ իրական «տանձի» համար սա ֆինանսական խնդիրները լուծելու հրաշալի միջոց կլիներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ