ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նեղության օրը

Նեղության օրը
10.06.2012 | 00:39

Հունիսի 10

Շնորհակալության պատարագ մատուցիր Ինձ և վճարիր քո ուխտը Բարձրյալին և ապա կանչիր Ինձ քո նեղության օրը, և Ես պիտի ազատեմ քեզ։

Գովաբանել ու գոհություն հայտնել Ինձ և հարատև կատարել տվածդ խոստումներն ու ուխտերը` նշանակում է դրամ պահ տալ Ինձ, որպեսզի կարողանաս վստահորեն վերցնել այն քո նեղության օրերին։
Երբեմն աշխարհը զարմանում է` տեսնելով, որ այն մարդը, ումից նման բան չէր սպասում, հանկարծ ու մեծ գումարների տեր է դարձել` բավարարելով և՛ իր, և՛ իր բարեկամների կարիքները և դեռ միջոցներ էլ հատկացնելով բարեգործական նպատակների համար։ Սակայն աշխարհը չէր տեսել` ինչպես է այդ մարդը արդար ու հավատարիմ աշխատանքով վաստակած անհաշիվ մանր գումարներ դրել գանձարկղ։
Այդպես է նաև Իմ արքայության մեջ։ Աշխարհը տեսնում է, որ հավատք ունեցող մարդը հանկարծ պահանջներ է ներկայացնում Ինձ ու ստանում Իմ ունեցվածքից։ Աշխարհը կարծում է, թե մարդը կախարդական ուժ ունի։ Իրականում բնավ էլ այդպես չէ։ Աշխարհը չի տեսնում, որ այդ մարդը` գոհության ու փառաբանության ձևի տակ, հարատևորեն ու հավատարմորեն վճարում էր շարունակ և անվերջ կատարում իր խոստումներն ու ուխտերը։
Այսպես պիտի լինի նաև ձեզ համար, Իմ որդիներ։ «Օրհնության պատարագ ներկայացրու քո Աստծուն և կատարիր Բարձրյալին խոստացած քո ուխտը և երբ նեղության ժամանակ Ինձ կանչես, Ես պիտի փրկեմ քեզ»։
Այս խոստումն իրապես վերաբերում է ծանր ու գորշ օրերին, երբ չկան անհրաժեշտ պայմաններ և քեզ կենսական ուժ տվող կռվաններ։ Երբ տեսնում ես` մեծ կամ արժեքավոր բաներ չես կարող անել, այդժամ կարող ես քո հավատարմության փոքրիկ գործերն ու խոսքերն ամբարել Իմ շտեմարաններում, որ պատրաստ մնան քո մեծ պահանջների օրվա համար։

Դիտվել է՝ 4645

Մեկնաբանություններ