ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Չորս թեկնածուներ ԼՂՀ նախագահական ընտրություններում

Չորս թեկնածուներ ԼՂՀ նախագահական ընտրություններում
17.06.2012 | 01:26

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախագահական ընտրություններից 32 օր առաջ, գրանցել է ինքնառաջադրված չորս թեկնածուներին` գործող նախագահ Բակո Սահակյանին, պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանին, գիտաշխատող Արկադի Սողոմոնյանին և թոշակառու, գործազուրկ Վալերի Խաչատրյանին:

Դիտվել է՝ 4920

Մեկնաբանություններ