Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հերթափոխն արդարացնում է

Հերթափոխն արդարացնում է
18.06.2012 | 16:01

Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Մրցումների եզրափակիչ երրորդ օրը մրցահարթակ ելան 94 և գերծանրքաշային կարգի մարզիկները: Առաջինում վստահ հաղթանակ տարավ գյումրեցի Վանիկ Սարգսյանը: Մարզիկն երկամարտում ցույց տվեց 312 կիլոգրամ արդյունք (135+177): +94 կիլոգրամ քաշային կարգում անգերազանցելի էր սամաղարցի հսկա Միշա Վարդանյանը: Պոկում վարժության 155-ն ու հրումի 200-ը հանրագումարում ապահովեցին 350 կիլոգրամ արդյունք: Նշենք, որ պատանին վնասվածքից հետո առաջին անգամ էր հանդես գալիս: Համեմատության մեջ դնելով` ասենք, որ եթե Միշայի արդյունքն զգալիորեն զիջում է անցած տարվա եվրոպականում չեմպիոն հռչակված Գոռ Մինասյանի ցույց տված կիլոգրամներին, ապա գյումրեցի հսկայի արդյունքին զիջել է և երկրորդ տեղ գրաված Եգոր Իվանովի արդյունքը` 342 կիլոգրամ, ինչն իր հերթին քննություն չի բռնում Միշա Վարդանյանի արդյունքի կողքին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ