ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հաղթահարել վախը

Հաղթահարել վախը
01.07.2012 | 01:00

Հուլիսի 1

Սովորեք այս գերազանց դասը, կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել։ Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը. Իմ պահանջն այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք, ինչ էլ որ պատահի։
Ոչ թե տրտմությամբ լցված համակերպությունը, այլ սերն ու խնդությունն են Իմ կամքն ընդունելու իրական նշանը։ Այնպես արեք, որ ձեզ հանդիպող ամեն մեկը ձեզնից բաժանվի քաջալերված ու երջանիկ։ Սիրով ու խնդությամբ վերաբերվեք բոլոր նրանց, ում հանդիպում եք. լինեն դրանք փոքրիկ երեխաներ, թե երիտասարդներ, տարեկից, թե արդեն ծերացած, վշտի տակ կքվածներ, թե անհոգ կամ մեղավոր մարդիկ։
Մի՛ վախեցեք։ Հիշեք, թե անապատի մեջ Ես ինչպես դիմավորեցի չար դևին ու հաղթեցի նրան. «Հոգու սրով, որ Աստծու խոսքն է»։ Դուք էլ պետք է ունենաք ձեր պարզ ու անմիջական պատասխանը` չարի հարուցած ամեն տեսակ վախի դիմաց, արագ ու ճիշտ պատասխանը` հաստատված Ինձ վրա ունեցած ձեր վստահությամբ։ Որտեղ հնարավոր է, ասեք այն բարձրաձայն։
Արտասանված բառն իր յուրահատուկ ուժն ունի։ Վախը մի համարեք իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության, այլ ընդունեք այն իբրև ձեր դեմ հարուցված մի իրական փորձություն, ինչի վրա հարկավոր է հարձակվել ու հաղթել։

Դիտվել է՝ 7050

Մեկնաբանություններ