ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դարերի հրաշքը

Դարերի հրաշքը
22.07.2012 | 00:08

Հուլիսի 22

Ապրիր Իմ մեջ։ «Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»։
«Դրանցից ավելի մեծերը»։ Կույրերը տեսողություն ստացան, կաղերը քայլեցին, բորոտները մաքրվեցին, և Ավետարանը քարոզվեց աղքատներին։ «Դրանցից ավելի մեծերը կանեք, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»։
Աշխարհի զարմանքը։ Դարերի հրաշքը։ Օրհնելու համար ասպարեզ իջած զորությունը. Սուրբ հոգու մաքրազարդող ուժը` շարժման մեջ դրված մարդու միջոցով։ Վեր կաց, կանգնիր հիվանդության, աղքատության, տարակույսի, հուսահատության ու սահմանափակության խուլ գերեզմանից։ «Ոտքի կանգնիր, լուսավորիր, որովհետև Լույսը եկել է, և քեզ վրա ծագել է Տիրոջ փառքը»։
Սքանչելի ապագա է սպասում երկուսիդ։ Անհատնում զորությամբ լեցուն ապագա` հոգևոր ասպարեզում մարդկանց օգտակար լինելու աննման ժամանակ։ Զորությունը թող հոսի ձեր միջով։ Գործածվել սովորեք։ Խնդրեք. «Խնդրեցեք ինչ-որ կուզեք, և պիտի տրվի ձեզ» և նրանց, ում համար աղոթում եք։

Դիտվել է՝ 5610

Մեկնաբանություններ