ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սերբիան մերժում է Կոսովոյին

Սերբիան մերժում է Կոսովոյին
27.07.2012 | 14:47

Սերբիայի նոր կառավարությունը չի ճանաչելու Կոսովոյի անկախությունը, հայտարարել է արտգործնախարար Վուկ Երեմիչը: Նա, ինչպես բոլոր սերբերը, կարծում է, որ Կոսովոն և Մետոխիան Սերբիայի անբաժանելի մասն են, իսկ Սերբիայի տարածքային ամբողջականությունը երաշխավորված է ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևով:

Դիտվել է՝ 2867

Մեկնաբանություններ