ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարձատրված հավատք

Վարձատրված հավատք
30.07.2012 | 00:52

Հուլիսի 30

Հաճախ մտածեք անցյալում ապրած Իմ ծառաների մասին։ Ահա, Աբրահամը հավատաց խոստումին, երբ դեռ զավակ չուներ, որ իր սերունդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը։
Ինչպես Մովսեսը Իսրայելի ժողովրդին առաջնորդեց անապատի միջով այն վստահությամբ, որ, ի վերջո, պիտի ժառանգեն Ավետյաց Երկիրը։
Դարերի ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք առանց տեսնելու, հավատով հնազանդվել են, և իրենց հավատն անպտուղ չի մնացել։ Այդպես կլինի նաև ձեր դեպքում։

Դիտվել է՝ 10645

Մեկնաբանություններ