ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հանրաքվեին ցածր մասնակցությունը փրկեց Բասեսկուին

Հանրաքվեին ցածր մասնակցությունը փրկեց Բասեսկուին
30.07.2012 | 13:22

Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին պաշտոնանկ անելու փորձերը տապալվեցին հանրաքվեին ցածր մասնակցության պատճառով։ Նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 44 տոկոսը՝ անհրաժեշտ 50 տոկոսի փոխարեն։
«Ռումինացիները մերժեցին պետական հեղաշրջման փորձը, որը ձեռնարկել էին 256 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ։ Այսպիսով ժողովուրդն իր աջակցությունը հայտնեց մեր որդեգրած եվրոպական քաղաքականությանը»,- հայտարարել է Բասեսկուն։
Երկրի խոշորագույն սոցիոլոգիական կենտրոնների հրապարակած տվյալների համաձայն՝ նախագահի պաշտոնանկության օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 86 տոկոսը, դեմ է արտահայտվել 13 տոկոսը։ Սակայն ցածր մասնակցության պատճառով քվեարկությունը կարող է չեղյալ հայտարարվել։
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կրին Անտոնեսկուն նշել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը Բասեսկուի կոչերն էին՝ բոյկոտել հանրաքվեն, ինչպես նաև ամառային սեզոնը, երբ շատ քաղաքացիներ գտնվում են արձակուրդում։ «Մենք սպասում ենք պաշտոնական արդյունքներին, որոնք կներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- հայտարարել է Անտոնեսկուն։

Դիտվել է՝ 2948

Մեկնաբանություններ