ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դպրոցականներին սպանողը ենթարկվել է Լինչի դատաստանի

Դպրոցականներին սպանողը ենթարկվել է Լինչի դատաստանի
13.09.2012 | 12:20

Գվատեմալայի հյուսիսում երկու դպրոցականների սպանության համար կասկածվող 35-ամյա Հուլիո Սակիլին կատաղած ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկել` ողջ-ողջ այրելով: Ականատեսների խոսքով` անսթափ վիճակում գտնվող Սակիլը մտել է դպրոց և կտրել 13 և 8-ամյա աշակերտների կոկորդները, որից հետո բնակիչները բռնել են նրան, վրան բենզին լցրել և այրել:
Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, հանցագործը խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Նա հակվածություն է ունեցել ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ, սակայն նրա վերջին արարքի շարժառիթներն անհայտ են:
Լինչի դատաստանը Գվատեմալայի շրջաններում տարածված երևույթ է: Միայն 2011 թվականին, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, այդ երկրում 180 ենթադրյալ հանցագործ պատժվել է բնակչության կողմից, որից 40-ը մահացել են:

Դիտվել է՝ 2947

Մեկնաբանություններ