ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հանդարտ զորություն

Հանդարտ զորություն
15.09.2012 | 01:02

Սեպտեմբերի 15

Հանգստություն գտիր Ինձ մոտ։ Երբ հոգնած մարմնի բնությունն ապստամբում է, այդ իր կանչն է հանգստի։ Հանգիստ եղիր, մինչև Իմ կենսական զորությունը ներհոսի ու համակի քո ողջ էությունը։
Ապագայի համար վախ մի ունեցիր։ Հանգիստ ու անշարժ եղիր. այդ հանգստության ու անշարժության ժամանակ անհրաժեշտ զորությունը կգա ու կմնա քեզ մոտ։
Աշխարհն իր զորությունը տեսնում է անդադար գործունեության մեջ, իսկ Իմ թագավորության մեջ այս է չափանիշը` զորությունը հանդարտության մեջ է կայանում։ «Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը»։ Ի՜նչ խոստում, ի՜նչ փառավոր իրագործում։ Խաղաղության զորություն և զորության խաղաղություն։
Հանգստություն գտիր Ինձ մոտ։ Ինձնից վերցրու զորությունդ։

Դիտվել է՝ 11611

Մեկնաբանություններ