ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ապահովություն

Ապահովություն
16.09.2012 | 00:22

Սեպտեմբերի 16

Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան (Ես. ԼԲ. 17)։

Այդ Իմ խաղաղությունն է, որ իբրև խաղաղահոս գետ անցնում է ձեր կյանքի չոր ու ամայի ավազուտների միջով։ Այդ հարահոս գետը անցնելով աճեցնում է կյանքի ծառ ու ծաղիկ և պտղաբերումի կենսաուժ տալիս։
Հաջողությունն արդյունք է խաղաղությամբ կատարված աշխատանքի։ Միայն այս կերպ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ դառնալ։ Շտապողականություն մի մտցրեք ձեր ծրագրերի ու գործերի մեջ։ Դուք ոչ թե ժամանակի, այլ հավիտենականության մեջ եք ապրում։ Անտեսանելիի մեջ է ծրագրվում ձեր կյանքի ապագան։
Բնակվեք Իմ մեջ, իսկ Ես` ձեր մեջ, որպեսզի կարողանաք առատ պտուղ տալ։ Հանդարտ եղեք. ձեզ ապահով զգացեք, հանգիստ մնացեք։ Ոչ թե շնչասպառ վազք, այլ խաղաղ սեր։ Անհանգստության փոխարեն խաղաղություն ունեցեք։ Ոչինչ մի արեք հախուռն կերպով։ Ամեն ինչի մեջ եղեք վճռական և ազդու։ Սերմանեք աղոթքով, ոռոգեք վստահությամբ, ծաղիկ ու պտուղ տվեք ուրախությամբ։

Դիտվել է՝ 10832

Մեկնաբանություններ