Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒշադրություն, դռները փակվում են. հաջորդ կայարանը` ՀՀԿ

ՈՒշադրություն, դռները փակվում են. հաջորդ կայարանը` ՀՀԿ
01.10.2012 | 16:20

Վերջին զարգացումներն ահավոր սրել են ԲՀԿ պատգամավորական կորպուսի զգացողությունները, մանավանդ նրանց, ում համար, ինչպես կասեր Արտաշես Մամիկոնիչը, «լացում է քրեական օրենսգիրքը»: Վերջիններս կազմ ու պատրաստ սպասում են հրահանգի: Բանն այն է, որ զարգացումները ԲՀԿ-ի շուրջ ընթանալու են «step by step» տարբերակով: Եվ եթե ԲՀԿ-ի դեմ սկսված քրեական դե մարշից ԲՀԿ-ն համապատասխան եզրակացություն չանի, ապա զուգահեռաբար սկսվելու են ոչ միայն «քրեականների» ձերբակալությունների շրջանը, այլև` ԲՀԿ-ից պատգամավորների տարհանման գործընթացը, որին ԲՀԿ պատգամավորներն արդեն իսկ պատրաստվում են, երբեմն էլ` անհամբերությունից բարձրաձայն սրտնեղվում, ինչն աննախադեպ է ԲՀԿ-ի համար, որովհետև մինչ այդ նման տենդենց չի եղել կուսակցությունում, գոնե` բարձրաձայն բողոքներ չեն հնչել նրանց շուրթերից «շեֆի» հասցեին: Միակ բողոքը մինչ այժմ եղել է այն, որ «Կոլյայիչը որշում ա ընդունում, գիշերը քնում, առավոտն ուրիշ որոշում ա անում»: Այսօր այդ բարեհոգությունն այլևս չկա։ «ՈՒզում ա խեղդվի, թող մենակ խեղդվի, մե՞զ ընչի ա քաշ տալի»,- ընդվզում են այդ ԲՀԿ-ականները` ցանկանալով, որ իրենց շուտ ասվի` «դավայ»` դեպ ՀՀԿ ու ՕԵԿ, որ մղձավանջը շուտ ավարտվի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ