Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արոնյանը պարտվեց

Արոնյանը պարտվեց
16.01.2013 | 13:52

Վեյկ-ան-Զեեի մրցաշարի առաջին երեք տուրի ոչ-ոքիներից հետո (Լուկ վան Վելի, Մագնուս Կառլսեն, Պենտալա Հարիկրիշնա) պարտություն կրեց Lեւոն Արոնյանը: Մրցակիցը սեւ խաղաքարերով հանդես եկող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Չորրորդ տուրից հետո մրցաշարում եռիշխանություն է` երեքական միավոր ունեցող Կառլսենի, Անանդի, Կարյակինի գլխավորությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ