«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՅԴ-ն չի մասնակցի

ՀՅԴ-ն չի մասնակցի
08.04.2013 | 18:28

Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական և միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը և թուլացնում հայոց պետականությունը:
Այս իրողություններին հակառակ՚ գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու՚ հասարակական պահանջին։ Ցավալիորեն այն դեռևս բավարար չափով ընկալում չի գտնում նաև քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Համոզված ենք՚ ստեղծված վիճակից ելքը Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված՚ իշխանություն-ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգով արմատական և խորքային բարեփոխումներն են։ Իշխանությունները պարտավոր են, սթափ գնահատելով առկա իրավիճակը, գիտակցել արմատական համակարգային փոփոխություններ կատարելու՚ համընդհանուր հրամայականը։
Մեկնելով այս հաստատումներից՚ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցությունը հայտարարում է, որ
1. չի մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողությանը նվիրված՚ Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստին,
2. արմատական և խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսևորելու և գործուն քայլեր ձեռնարկելու պարագայում կցուցաբերի համարժեք վերաբերմունք:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցություն

Դիտվել է՝ 4369

Մեկնաբանություններ

Էս քոթուկը կտրել չի լինի