«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մուլտիմեդիա սկավառակներ, կոմիտասյան կատարումներ` «Գաֆէսճեանում»

Մուլտիմեդիա սկավառակներ, կոմիտասյան կատարումներ` «Գաֆէսճեանում»
18.04.2013 | 15:42

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Թվանշանային դարաշրջան» միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակների վիզուալ-ինտերակտիվ ներկայացում:

Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքը և գործերը ներկայացնող սկավառակում ներառված են նրա նամակները, երաժշտությունը, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, ժամանակակիցների հիշողություններ, առավել քան 450 լուսանկարներ, 100 տեսահոլովակներ, ինչպես նաև 550 երաժշտական ներկայացումներ:
Հայոց եղեռնը մուլտիմեդիա սկավառակում ներկայացվում է ավելի քան 500 լուսանկարների, փաստաթղթերի, ականատեսների վկայությունների և ինտերակտիվ ժամանակացույցի միջոցով: Սկավառակը 2005-ի Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության Մեծ ժյուրիի կողմից ճանաչվել է էլ-ուսուցման կատեգորիայում լավագույն 10 ապրանքատեսակներից մեկը: Այն նաև Համահայկական Մաշտոց 1600 էլ-մրցույթի հաղթող է էլ-ուսուցման անվանակարգում:
Միջոցառման բանախոսը տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյան է: Կհնչեն նաև երգչուհի Լիլիթ Պիպոյանի կոմիտասյան կատարումները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ