Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գյումրու «շշահավաքը»

Գյումրու «շշահավաքը»
23.06.2013 | 13:15

Գյումրիու փողոցներում արդեն մի քանի ամիս է տեղադրված են աղբամաններ, որոնց վրա գրված է. «Միայն պլաստիկ»: Այսինքն, դրանց մեջ պետք են գցվեն միայն պոլիէթիլենային շշեր ու տարաներ: Գյումրեցիները հետաքրքրված են, թե ով է այս նորամուծության հեղինակը:
Պարզվում է` «հայրաքաղաքի» գլխավոր «շշահավաքը» քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, որն իր գարեջրի գործարանում նոր տիպի գարեջուր է թողարկելու, ինչպես ինքն է ասել՝ նոր հոսքագիծ: Քաղաքապետը գարեջուրը լցնելու է նաև պոլիէթիլենային տարաների մեջ: Գյումրու մեր աղբյուրի փոխանցմամբ, աղբամանները արագ մաքրվում են դրանցից և տարվում համապատասխան մշակման:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ