Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արծվաքարցիները նման հրաշքի չէին սպասում

Արծվաքարցիները նման հրաշքի չէին սպասում
09.09.2013 | 14:55

Գեղարքունիքի մարզի Գավառի Արծվաքար թաղամասում արդեն լուծված են ամենօրյա ջրամատակարարման և փողոցների լուսավորության հարցերը: Տեղաբնակները թեպետ մի քանի ժամով, բայց ամեն օր ջուր են ունենում: Երկար տարիներ թաղամասում բառացիորեն ջուր չկար: Խմելու ջուրը բնակիչները բերում էին շատ հեռվից, թաղի ծայրամասում գտնվող միակ աղբյուրից, երբեմն` դույլերով, երբեմն` սայլակներով, ով ինչով կարողանում էր: «Կարելի է ասել փրկվեցինք: Էսպիսի հրաշքի ոչ մեկս չէր սպասում»,-մեզ հետ զրույցում ասում էին բնակիչները:

Արծվաքարում ներկա պահին ընթանում են նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ: Հիմնովին վերանորոգվում է թաղամասի գլխավոր ճանապարհը, որը լրիվ քայքայված վիճակում էր: Այդ ճանապարհը իրար է միացնում Նորատուսը, Գավառը, Կարմիր գյուղը: Ճանապարհի երկարությունը 2,5 կմ է:

Ըստ հաշվարկների, շինարարությունը կավարտվի հոկտեմբերի 30-ին:

Վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար բյուջեից տրամադրվել է 438 մլն դրամ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ